
Հայաստանում նոր գործարան կբացվի։ Այսօր Բիզնես Արմենիայում համագործակցության հուշագիր ստորագրվեց, որով 850 000 դոլար ներդրում կկատարվի և չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան կբացվի։ Հուշագիրը ստորագրեցին Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը և լիբանանյան ներդրողի ներկայացուցիչ՝ «Արգա Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ասլանյանը։ Գործարանը կբացվի Կոտայքի մարզի Արամուս համայնքում։
Նոր գործարանի շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա հոկտեմբերին։
«Արտադրանքը հիմնականում կօգտագործվի հյուրանոցային, ռեստորանային շինարարության համար։ Կստեղծվի 24 աշխատատեղ, գործարանի շինարարությունը կավարտվի մինչև օգոստոս ամսվա վերջ։ Հոկտեմբերին կսկսի իր աշխատանքները։ Արտահանման հիմնական երկրները ԵԱՏՄ երկրներն են, Վրաստան, Իրան»,- հայտնեց Հայկ Միրզոյանը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



