jkjhkjhkj

25-07-2018 11:14 3560

IMG 2105

 

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից փոխհատուցվում է պետությանը պատճառված վնասը. վճարվել է 55,7 մլն դրամ:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական դրամ, հափշտակելու դիտավորությամբ տվյալ ընկերությունների պատասխանատու անձինք, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։

Չարաշահումներ են հայտնաբերվել նաև «Տրանս Սիստեմ» և «Ավտոռադ», «Սեարվի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների գործունեության մեջ, ինչի առթիվ հարուցված քրեական գործերը քննվում են համապատասխանաբար ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, Կոտայքի և Լոռու մարզային քննչական վարչությունների վարույթում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր