Առողջապահության նախարարության ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում իրականցվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018թ.թ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է մոտ 545 մլն դրամ կամ ավելի քան $1,1 մլն, հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։
Ուսումնասիրությունները շարունակվում են:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


