jkjhkjhkj

02-08-2018 13:16 3701

IMG 2220

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ:

Նախարարն անդրադարձել է հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկային՝ նշելով, որ մեծ ներուժ կա դրանք նոր մակարդակի բարձրացնելու համար։ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները, տեղեկացրել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։

Դեսպան Ջուն Յամադան շնորհակալություն է հայտնել հանդիպման և հարցերի մանրամասն ներկայացման համար։ Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ դեսպանը հավաստել է ճապոնացիների կողմից մեծ հետաքրքրվածությունը Հայաստանով, ինչի մասին վկայում է նաև զբոսաշրջիկների թվի աճը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր