jkjhkjhkj

07-08-2018 11:35 11357

IMG 2274

 

Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, հայտնու է «Ամերիկայի Ձայն»-ը:

Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» և «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին:

Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն, Հայաստանը նախկինում գտնվում էր «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում, սակայն 2018-ի հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը տեղափոխեց Հայաստանը «բարձր-միջին» երկրների ցուցակ, որտեղ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը $3,895-ից ավելի է։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր