jkjhkjhkj

13-08-2018 17:52 3815

IMG 2377

 

«Մեր ակնկալիքը երկու շաբաթից կլինի, ճիշտը սպասելն է»,- լրագրողներին հայտնեցին «Լիդիան Արմենիա»-ի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները, որոնց ընդունել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Աշխատակիցները հույս ունեն, որ եզրակացությունը կլինի դրական. «Հուսով ենք, որ աշխատանքային խմբի արդյունքները կլինեն դրական, և մենք գոհ կլինենք մեր կառավարության անաչառ որոշումից»:

«Լիդիան»-ի աշխատակիցները կարծում են, որ միայն մասնագետները կարող են ասել՝ հանքի շահագործումը վնասակա՞ր է, թե՞ ոչ: Նրանց խոսքով՝ մտահոգվելու ոչ մի խնդիր չկա:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր