
Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ ավտոճանապարհներով երթևեկության 40 կմ/ժ արագության սահմանափակումը հանվել է: Այս մասին Finagent կայքին հայտնել են ՀՀ ՃՈ թեժ գծից:
Արագաչաթփ սարքերի սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից էլ Finagent-ին հայտնել են, որ բոլոր սարքերը,որոնք վարորդներին նախկինում 40 կմ/ժ արագության համար տուգանում էին ապամոնտաժվել են:
Դրանք հիմնականում տեղադրված էին մանկապարտեզների, դպրոցերի և այլ ուսումնական հաստատություններին, նաև բժշկական հաստատություններին հարող ավտոճանապարհներին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



