jkjhkjhkj

15-08-2018 17:21 2661

IMG 2405

 

Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական նորարարության խորհուրդ (ԵՆԽ) պիլոտային նախաձեռնության ներքո աջակցություն կտրամադրվի 14 բարձրակարգ ծրագրերի, որպեսզի նրանց նորարարական գաղափարներն ավելի արագ դուրս հանվեն դեպի շուկաներ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից տեղեկացնում են, որ ծրագրերից յուրաքանչյուրին կհատկացվի 2 մլն եվրո՝ Հորիզոն 2020 գործիքով ֆինասավորվող ԵՆԽ պիլոտային նախաձեռնության «Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչի շրջանակներում:

14 ծրագրերում ներգրավված են 59 գործընկերներ, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկություններ, արդյունաբերական գործընկերներ, համալսարաններ և ոչ առևտրային կազմակերպություններ՝ 18 երկրներից:

Նախաձեռնությունն առաջարկում է մինչև 3 միլիոն եվրո ֆինանսավորում այնպիսի կոնսորցիումների, որոնք բաղկացած են 3-ից 5 գործընկեր անձերից, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկություններից (ՓՄՁ), արդյունաբերական մասնակիցներից, հետազոտական կենտրոններից, համալսարաններից, կլաստերային կազմակերպություններից, արդյունաբերական ասոցիացիաներից, ինկուբատորներից, ներդրողներից և պետական հատվածից: Ծրագիրը նախատեսված է համեմատաբար հասուն, բացահայտում հանդիսացող և շուկային մոտ տեխնոլոգիաների, կոնցեպտների և բիզնես մոդելների համար: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև օգտվելու բիզնեսի վարման և արագացման (ակսելերացիայի) անվճար ծառայություններից:

«Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչով հայտերի ներկայացման համար սահմանված առաջին վերջնաժամկետի՝ 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ Եվրոպական հանձնաժողովը ստացել էր 2016 առաջարկ: Հաջորդ վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 23-ն է:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր