jkjhkjhkj

16-08-2018 10:55 2467

IMG 2411

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության, վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԵԶԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ և երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմամբ:

Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը հավելել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը և պատրաստ է քննարկել տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր