jkjhkjhkj

16-08-2018 11:52 9383

IMG 2413

 

Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության գործունեությանԻ 100 օրվան:

«Արձանագրենք, որ այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը»,- նշեց Ն.Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ 100 օրվա ժամանակաշրջանից հետո Հայաստանը թևակոխում է մի նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխում անելը, որպեսզի երկրի տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի հնարավոր լինի նաև բյուջետային քննարկումների համատեքստում շատ կոնկրետ արդյունքներ արձանագրել:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր