Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ամփոփել է 100 օրվա ընթացքում իրենց կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:
Ըստ հաղորդագրության, դիտարկվող ժամանակահատվածում ներդրումային համայնքի հետ թիրախավորված (այդ թվում՝ արտագնա այցերի) աշխատանքի արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ առկա է ՀՀ-ում ներդրումների ներգրավման շուրջ 42,350,000 ԱՄՆ դոլարի և 20,000,000 եվրոյի կանխատեսվող պոտենցիալ:
Նախատեսվում է այս պոտենցիալն ուղղել շինարարության, այդ թվում՝ գործարանների կառուցման, վերականգնվող էներգետիկայի, էկոպանելների արտադրության, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, ապահովագրության, ֆինանսաբանկային, ազգային վենչուրային ֆոնդերի ստեղծման և այլ ոլորտներ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


