jkjhkjhkj

18-08-2018 13:00 7075

IMG 2438

 

Երևանի կենտրոնում օտարերկրացին բանկոմատից ավելի քան 15 մլն դրամ է հափշտակել:

Դեպքի վերաբերյալ հարցին, թե արդյոք հայտնաբերվել է գողության մեջ կասկածվող քաղաքացին, և որքան գումար է հայտնաբերվել, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը finagent.am հետ զրույցում հայտնեց, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն ահազանգել են օգոստոսի 17-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում:

«Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի մոտ տեղակայված բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտայից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի օտարերկրացու»,-ասաց Ջանոյանը:

Գողության կասկածանքով բերման ենթարկված օտարերկրացու մոտից հայտնաբերվել է 15 մլն դրամ, նա ձերբակալված է, կատարվում է քննություն:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր