jkjhkjhkj

21-08-2018 10:24 2608

IMG 2462

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում է անցկացրել համակարգի շուրջ 500 աշխատակիցների հետ՝ թիրախավորելով երեք հիմնական նկատառումներ։ Կոմիտեի ղեկավարը նախ ամփոփել է անցած 7 ամիսների հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը, ապա ներկայացրել է պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորման ռազմավարությունը և բիզնեսի հանդեպ ՊԵԿ-ի սկզբունքային մոտեցումները:

Ըստ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, Դավիթ Անանյանը նշել է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով համախառն մուտքերն արդեն կազմել են շուրջ 766 մլրդ դրամ` 2017թ. նույն ժամանակաշրջանի` 660 մլրդ դրամի փոխարեն։ Կամ համախառն հարկային և մաքսային եկամուտների գծով ներհոսքն աճել է շուրջ 106 մլրդ դրամով: «Եթե հաշվի առնենք, որ պետբյուջեի հարկային եկամուտների՝ 2018թ.-ի ծրագրային ցուցանիշը 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ է՝ 107.5 միլիարդով ավելի 2017թ.-ի փաստացի ցուցանիշից, ապա բոլորիս ջանքերով այդ լրացուցիչ ցուցանիշն, ըստ էության, արդեն կատարվել է 7 ամսվա կտրվածքով։ Սա լավ աշխատանք է»,-նկատել է կոմիտեի ղեկավարը:

Անանյանը նշել է, որ 2018թ.-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 20.6%, 2019-ին՝ 21%:

«Եթե ուզում ենք բյուջետային եկամուտներն ապահովել, պետք է վերանայենք մեր վերաբերմունքը բիզնեսի հանդեպ: Հարկային ստուգումների ժամանակ ամեն գնով տուգանելու մոլուցքը պետք է արմատախիլ անել»,-հանձնարարել է կոմիտեի ղեկավարը` նշելով, որ բիզնեսին չխոչընդոտելու արդյունքում ձևավորվելու է առողջ բիզնես միջավայր՝ հանգեցնելով ՀՆԱ-ի՝ ըստ էության, բիզնեսի ստեղծած արդյունքի աճին։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր