jkjhkjhkj

21-08-2018 13:01 2627

IMG 2466

 

Փոքր ավիացիայի զարգացումը գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում։

Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության, ոլորտի զարգացման նպատակով ՏԿՏՏ նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը շրջայց են կատարել Կապանի, Ջերմուկի և Գորիսի օդանավակայաններով:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում փոխնախարարին ներկայացվել են օդանավակայանի ենթակառուցվածքները, շենքային պայմանները, օդանավակայանում արդեն իսկ կատարված շինարարական աշխատանքները:

Ոլորտի պատասխանատուները ծանոթացել են նաև ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող Գյումրի-Մոսկվա չվերթի ուևորների սպասարկման գործընթացին, ներկա են գտնվել հաշվառմանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր