jkjhkjhkj

22-08-2018 12:01 7610

armavir

 

Կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ընդառաջելու խնդրանքով ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը գրությամբ դիմել է բանկային և վարկային կազմակերպությունների Արմավիրի մասնաճյուղերի պատասխանատուներին։

Մարզպետը իր գրության մեջ նշել է, որ Արմավիրի մարզում օգոստոսի 10-ին տեղացած կարկուտից և ուժգին քամուց լուրջ վնաս է կրել 19 համայնք:

«Ստեղծված իրավիճակը սոցիալական մեծ լարվածություն և արդարցված դժգոհություն է առաջացրել բնական աղետից տուժած համապատասխան համայնքների ազգաբնակչության շրջանում:

Այդ համայնքներում բնակչության ճնշող մեծամասնությունը հանդիսանում է Ձեր կազմակերպության վարկառու և օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չկարողանալով կատարել վարկային պարտավորությունները` այժմ հայտնվել է անհաղթահարելի իրավիճակում:

Ելնելով վերոգրյալից և գերակա համարելով բնական աղետից տուժած բնակիչների շահը` նրանց վարկային բեռը թեթևացնելու և ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով խնդրում եմ Ձեզ հնարավորության սահմաններում ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ»,- գրել է մարզպետը ֆեյսբուքյան իր էջում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր