jkjhkjhkj

23-08-2018 10:10 2926

duxov

 

Ուրախ եմ, եթե դա մարդկանց օգնում է ավելի շատ եկամուտ ստանալ. այս առումով ընդհանրապես դիսկոմֆորտ չունեմ, իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն հարցին, որ իր նկարներով շապիկներ են վաճառվում և իր անունն ու նկարն օգտագործվում են կոմերցիոն նպատակներով:

«Եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի առաջ գնա, ես ողջունում եմ: Եթե մի մարդ, որը մինչև այդ աղքատության նպաստի հույսին էր և իմ հեղափոխության պատկերով մի ապրանք է մտածել, եկամուտ է ստանում, վաճառում է և դա նրան քաջալերում է աշխատել, ես ուրախ եմ ու համարում եմ շատ մեծ ծառայություն Հայաստանի ապագային և զարգացմանը», - նշել է Փաշինյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր