
ՀՀ Հարկային օրենսգրքում լրջագույն փոփոխություններ են կատարվելու, իջեցվելու է եկամտհարկը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, խոսելով Հայաստանի տնտեսության զարգացման մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Հարկային օրենսգրքի պարզեցման ենք գնալու, որոշակիորեն իջվելու է նաև երկամտահարկը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ լուրջ փոփոխություններ են կատարվելու նաև հանրային կառավարման համակարգում.
«Ըստ էության մեր հանրային կառավարման համակարգն ուռճացված է ու ոչ էֆեկտիվ, մեր պետական կառավարման համակարգը դանդախաշարժ է, ու, երբեմն, այդ դանդաղաշարժությունն այն աստիճանի է հասնում, որ շարժումը դառնում է անիմաստ», - ասաց վարչապետը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



