jkjhkjhkj

23-08-2018 12:17 2994

IMG 2502

 

Բիզնես Արմենիայի տեխնիկական աջակցությամբ Իջևանում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցել են 50-ից ավելի տնտեսվարող և հազարավոր այցելուներ։ Ներկայացված մոտ 120 թափուր աշխատատեղի համար ավելի քան 200 դիմում է ստացվել։

Հայտարարված աշխատատեղերը հիմնականում սպասարկման և արտադրության ոլորտներում են, գործատուները փնտրում են սոցիալական աշխատողներ, դերձակներ, այգեգործներ, պահածոյագործներ, մսի, կաթի վերամշակման տեխնոլոգներ, վայրի հավաքի սեզոնային բանվորներ, հրուշակագործներ և այլն։

Աշխատանքի տոնավաճառը և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ և Հայաստանի կառավարության կողմից:

Ծրագիրն իրականացնում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը:

Տոնավաճառ և ցուցահանդես են այցելել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղացի և արտերկրյա հյուրեր:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր