jkjhkjhkj

23-08-2018 12:26 3836

IMG 2504

 

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և չի էլ ունեցել:

«Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց և թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում նպաստել է Հայաստանի կայուն զարգացմանը:

Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է այս փաստը հաստատելու համար իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար», - նշվում է հայտարարությունում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր