jkjhkjhkj

23-08-2018 14:19 2344

IMG 2509

 

Պետական եկամուտների կոմիտեն ներքին ռեսուրսներով ձևավորել է աշխատանքային խումբ, որը կգնահատի ոլորտային ստվերը, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք մեր ներքին ռեսուրսներով աշխատանքային խումբ ենք ձևավորել և առաջին անգամ ոլորտային ստվեր ենք գնահատում: Այս պահին չեմ կարող թիվ հնչեցնել, թե Հայաստանում ստվերը որքան է: Հանրությունը կիմանա այն ժամանակ, երբ պատրաստ կլինենք: Աշխատանքային խումբն առաջին անգամ այդպիսի գնահատական պետք է տա»,- նշեց Անանյանը:

Նա մանրամասնեց, որ հիմա քննարկում են, թե ինչ մեթոդաբանությամբ պետք է ոլորտային ստվերի գնահատականը տան:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր