jkjhkjhkj

30-11--0001 04:00 1333

2016 թվականի ընթացքում Հայաստան-Չինաստան առևտրաշրջանառությունը կազմել է 454 մլն դոլար:

Ինչպես վկայում են պաշտոնական տվյալները՝ 2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, հայ-չինական առևտրաշրջանառությունը կրճատվել է շուրջ 5%-ով, ընդ որում՝ անկումը տեղի է ունեցել բացառապես Հայաստանից Չինաստան արտահանման ծավալների կրճատմամբ:

Այսպես, 2016 թվականին Հայաստանից Չինաստան արտահանումը կազմել է մոտ 96.38 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով ավելի քան 40%-ով, Չինաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 357.65 մլն դոլար՝ աճելով մոտ 13%-ով:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 8.9%: Այս ցուցանիշով Չինաստանը երկրորդն է՝ Ռուսաստանից հետո:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր