24-08-2018 13:19
3077
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը:
Օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։ Կառամատույցը կհամապատասպանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։
Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000 քմ տարածք։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


