jkjhkjhkj

24-08-2018 19:11 7533

PASHINYAN

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բովանդակալից բանակցություններ է ունեցել, որոնք վերաբերել են Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցերին, միջազգային ու տարածաշրջանային օրակարգին։ Այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ գերմանացի կանցլերի հետ Երևանում անցկացվող համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ տեսակետները համընկնում են, ինչը ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերությունները հսկայական պոտենցիալ ունեն:

Փաշինյանը նաև նշել է, որ Գերմանիան Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով երրորդ գործընկերն է աշխարհում և առաջինը՝ Եվրոպայում: Նա հույս հայտնեց, որ այդ ծավալները ոչ միայն քանակական, այլև որակական առումով փոփոխություններ կկրեն։

«Մենք քննարկեցինք ու եկանք եզրակացության, որ այս այցի արդյունքներով կոնկրետ գործողությունենրի համատեղ օրակարգ կունենանք, որոնք կվերաբերվեն ամենատարբեր ոլորտներին ու կոնկրետ աշխատանք կիրականացնենք այդ օրակարգի հարցերը իրականություն դարձնելու համար», - նշեց Փաշինյանը։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր