30-11--0001 04:00
1211

Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր է։ Դեսպանն առաջարկել է խորացնել տնտեսական համագործակցությունը հատկապես ներդրումային ոլորտում, որտեղ կա ներուժ և անելիք։ Դեսպանը նշել է, որ ներդրումային ծրագրերը կփոխանցվեն պոտենցիալ ներդրողներին։ Դեսպան Թիան Էրլունը նախարար Սուրեն Կարայանին է փոխանցել մայիսին Պեկինում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության ֆորումին մասնակցության հրավերը։
Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Իրանի սահմանակից գոտում ստեղծվող ազատ տնտեսական գոտում չինացի գործարարների և ներդրողների մասնակցության, ինչպես պղնձաձուլարանի հիմնման հեռանկարների վերաբերյալ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



