«Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք, հիմա առաջ գնալու ժամանակն է, հերիք է՝ ինչքան յոլա գնացինք», - Գումի շուկայի վաճառողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լոլիկն 800 դրամո՞վ եք վաճառում, այս սեզոնին տարօրինակ է: Տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի լոլիկ է հայտնվել շուկայում: Իսկ տանձը 300-ից 2000 դրամով է վաճառվում:»,- նշեց վարչապետը, ինչին ի պատասխան վաճառողները տեղեկացրին, որ լոլիկի գինը տատանվում է 150-1000 դրամ՝ կախված որակից:
Վարչապետին հայտնեցին, որ բացի լոլիկից նաև թանկացել է վարունգը, ձմերուկը, սմբուկը:
«Գյուղացիները թանկ են տալիս, թանկ ենք վաճառում: Բայց պատճառը եղանակն է, այս տարի շոգ էր, շոգը ամեն ինչ վառեց»,- ասացին վաճառողները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է աշխատել գյուղմթերքի գների նվազեցման ուղղությամբ. «Հիմա խնդիր չկա գների վրա ազդելու, բայց քաղաքականության միջոցով երկարաժամկետ հատվածում պետք է փորձել գները նվազեցնել»,-ասաց վարչապետը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


