jkjhkjhkj

29-08-2018 16:52 2353

IMG 2621

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության և ճանապարհների վերանորոգման ոլորտում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը:

«Այսօր, ցավոք, ենթակառուցվածքների որակի մակարդակով չենք գտնվում այն վիճակում, որում կցանկանայինք գտնվել, բայց նաև հասկանում ենք, որ պետք է հնարավորինս արագ և արդյունավետ ջանքեր գործադրենք՝ այդ վիճակում հայտնվելու համար: Մեզ համար շատ կարևոր է, որ ընթացիկ ճանապարհաշինական ծրագրերը էական որակական փոփոխություն ունենան՝ նախկինի համեմատ: Շատ կարևոր է որակի վերահսկողությունը, տեխնիկական վերահսկողությունը, որպեսզի միջոցները, որոնք ծախսվում են, լինեն արդյունավետ այնքանով, որ այդ ճանապարհները ծառայեն բավարար չափով և ծառայեն այնքան, որքան նախատեսված է դրանց տեխնիկական կանոնակարգերով», - նշել է վարչապետը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը կառավարության ղեկավարին զեկուցել է 2018թ. ՀՀ պետբյուջեով միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների հիմանորոգման աշխատանքների մասին. նրա խոսքով՝ ոլորտի այս տարվա բյուջեն 6.4 մլրդ դրամ է, որով նախատեսված էր կառուցել 66 կմ ճանապարհ, բայց տնտեսման արդյունքում մինչև տարեվերջ կառուցվելու է 77 կմ ճանապարհ՝ 11 կմ-ով ավելի, և ընթացիկ ծրագրերը կատարվելու են ողջ ծավալով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր