jkjhkjhkj

29-08-2018 17:00 10863

IMG 2622

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի խոսքով, գազի գնի վերաբերյալ Հայաստանը ռուսական կողմի հետ որևէ լարվածություն չունի և չի էլ ունենա:

Արթուր Գրիգորյանը նշեց, որ նոյեմբերից ՀՀ կառավարությունը կսկսի Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ:

«Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ունենանք գազի ավելի էժան գին, քան այսօր ունենք»,-ընդգծեց նախարարը:

Բացի այդ, ըստ նրա, բանակցությունները շարունակվելու են նաև Իրանի հետ։ Նախարարի խոսքով՝ Իրանի էներգետիկայի նախարարի, փոխնախարարի հետ ունեցել են մի շարք քննարկումներ և իրանական կողմից հնարավոր էժան տարբերակով գազի վաճառքի մասին հարց է բարձրացվել:

«Մեր կողմից մեր քայլն արել ենք, իրանական կողմին առաջարկել ենք, որ մեզ գազի գնի մասով առաջարկություն տան: Առայժմ չունենք այդ առաջարկությունը, բայց ամենօրյա ռեժիմով իրենց հետ համագործակցության մեջ ենք, քանի որ իրանական կողմից էլեկտրաէներգիայի դիմաց գազ ենք ներկրում: Կարծում եմ՝ շուտով կունենանք վերջնական հայտարարված գինը, որը համեմատության մեջ կլինի ռուսական գազի գնի հետ»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր