jkjhkjhkj

30-08-2018 12:33 4528

Արծվիկ

 

ՀՀ կառավարության որոշմամբ Հրազդանում կստեղծվի ազատ տնտեսական նոր գոտի, որի կազմակերպիչ է ճանաչվել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է մինչև 2043 թվականը այդ տարածքում ներգրավել 200 շահագործողի, ընդ որում, մինչև 2021 թվականը՝ 50 շահագործողի:

«Ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, և 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: Կազմակերպիչը մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն դոլարի, իսկ հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրում»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ լինելու է ԱՏԳ-ի երկու հիմնական տարածք. մեկը Հրազդանում 4,3 հա չափով, մյուսը՝ գրասենյակային տարածք՝ Երևանում:

«Հրազդանում ակնկալվում է, որ կլինի մայնինգի կենտրոն, այսինքն՝ կիրականացվի բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն, տվյալների մեծ զանգվածների ամպային հաշվարկման և ամպային տեխնոլոգիաների առավել լայն օգտագործում ու սրանով պայմանավորված առավել լայն հնարավորություններ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին:

ԱՏԳ-ի գործունեության ժամկետը 25 տարի է:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր