jkjhkjhkj

31-08-2018 14:38 2952

avag

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը փորձում է անարդար, ոչ հավասար բաշխված մրցակցային առավելությունը վերացնել,հայտարարել է ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

«Սա կբերի նրան, որ իսկապես մրցակցային տնտեսավարողները կկարողանան արդեն մրցել մենաշնորհների հետ և ժամանակի ընթացքում դուրս մղել նրանց։ Կարող է սա լինել վաղը կամ մեկ ամիս հետո, բայց լինելու է միանշանակ»,- նշել է փոխնախարարը։

Նա նշել է, որ գերատեսչության նպատակն է օգնել բիզնեսին՝ վերհանելով խնդիրները, և եթե պետք է ինչ-որ գործողություն անել:

«Մենք նաև փորձում ենք առանձնացնել այն ոլորտները, որտեղ Կառավարությունը կարող է ինչ-որ գործողություններ անել՝ այդ ոլորտների մրցունակությունը բարձրացնելու համար»,- հայտնեց նա։

Ավագ Ավանեսյանը նաև նշել է, որ տնտեսական աճը պետք է լինի այնպիսին, որ որքան հնարավոր է շատ մարդ տնտեսական դաշտում ինքնադրսևորվելու հնարավորություններ ունենա։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր