30-11--0001 04:00
1524

«Հայփոստ»-ից finagent.am կայքին հայտնում են, որ արշավի ժամանակահատվածում` նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը, Ռուսաստանից առնվազն 2 անգամ դրամական փոխանցում ստացած հաճախորդներից պատահականության սկզբունքով ընտրված հինգ հաճախորդ ստացել են 2 անձի համար նախատեսված եռօրյա ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:
Բացի այդ, նույն ժամանակաշրջանում Ռուսաստանից դրամական փոխանցում ստացած յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ (15 անձ) ստացել է դրամական պարգեւ:
Ընկերությունը հիշեցրել է, որ «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետեւյալ համակարգերը՝ «Կոնվերս Տրանսֆեր», «Ֆորսաժ», Ria Money Transfer, Stefi և Sigue:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



