jkjhkjhkj

04-09-2018 12:46 2980

hay

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի զարգացումը՝ տարիներ շարունակ իրականացրել է տարբեր ծրագրեր:

Այս անգամ Բանկի ղեկավարությունն անակնկալ մատուցեց Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի երեխաներին:

Բանկի նախաձեռնած համակարգչային դասասենյակի նորոգման և կահավորման աշխատանքներն ավարտված են և դպրոցականները սեպտեմների 1-ը դիմավորել են նոր ու հարմարավետ դասասենյակում:

Բանկը կարևորում է հայ ազգի զավակների կրթվածության զարգացման մակարդակին նպաստող յուրաքանչյուր ծրագիր, քանի որ կայուն գիտելիքների և առաջադեմ ունակությունների շնորհիվ միայն կարելի է կերտել լուսավոր ապագա, ունենալ բարեկեցիկ կյանք, ծառայել սեփական երկրի ու ազգի շենացման հայրենանվեր գործին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր