
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն անդրադարձել է հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հավատացած է՝ ամերիկյան և հայկական բիզնեսի համար գերազանց հնարավորություններ կան միասին աշխատելու համար:
«Մենք հավատացած ենք, որ բիզնեսի և առևտրի համար կան իրական հնարավորություններ, որոնք երկուստեք շահավետ են, և մենք քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները:
Ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել. մի սխալ որոշում, մի սխալ քայլ կարող է ներդրողներին վախեցնել: Եվ կարծում եմ՝ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել գործարար միջավայրի համար ձևավորվող աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



