
«Սանիթեքի» 5 նոր մեքենա սեպտեմբերի 20-ին կլինի Երևանում և աղբահանության խնդիրն ավելի նորմալ կիրականացվի, հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:
Ըստ նախարարի՝ իրենց անմիջական պահանջով «Սանիթեք» ընկերությունը քայլեր է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներկրելու համար:
Նախարարի խոսքով՝ վարչապետի կողմից տրվել են խնդրի կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ, հանդիպումներ է ունեցել թե «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրենի, թե Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ:
«Այս հանդիպումները բերել են նրան, որ «Սանիթեքը» վերջին ամիսներին երկու անգամ տուգանվել է՝ համաձայնագրով ստանձնած պարտավորություններում թերանալու համար: Իհարկե, կան խնդիրներ կապված բնակիչների կողմից աղբարկղերի այրման հետ, սակայն սա լուծում է պահանջում՝ անկախ նրանից, թե որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ առաջացած խնդիրները»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



