jkjhkjhkj

20-09-2018 12:50 2399

42164554 670803746628912 1724018083275735040 n 

 

«Գազալցակայաններում տեղադրված խաղային ապարատները մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում, դրանք պետք է ուղղակի հանվեն այդ տարածքներից հնարավորինս շուտ», - կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ կազմակերպել: Ըստ վարչապետի՝ ահազանգեր կան, որ ոլորտի մի խումբ ընկերությունների շահերը հաշվի են առնված, մյուսներինը՝ ոչ:

«Ոչ մի խնդիր չկա, բաց, թափանցիկ, հրապարակային քննարկենք, հասկանանք ում շահերն են ավելի շատ հաշվի առնված, ումը՝ ոչ, որտեղ կան սուբյեկտիվ պահեր, դրանք բացառենք և լուծենք այս խնդիրը, որովհետև սա իսկապես լուրջ խնդիր է, և մարդիկ համատարած այս խնդրի մասին ահազանգում են»,-նշեց վարչապետը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր