jkjhkjhkj

28-09-2018 13:12 2718

IMG 3108

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության, հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, ևՎասպուրական):

Հուշադրամների դարձերեսին պատկերված են Վիշապագորգը (17-րդ դար, Արցախ), Արևագորգը (18-19-րդ դարեր, Արցախ), Ջրաբերդ արծվագորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Խորանագորգը (19-րդ դար, Շիրակ), Խաչխորան գորգը (19-րդ դարի վերջ, Սյունիք), Մեղվաբուն գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Կենաց ծառ գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Վահանով (վահանակիր) գորգը (19-րդ դար, Տավուշ), Որոտան գորգը (19-րդ դար, Սյունիք) և Պռոշաբերդ գորգը (19-րդ դարի վերջ, Վայոց ձոր):

Տեխնիկական չափանիշները

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր