Կյանքից 94 տարեկանում հոկտեմբերի 1-ին հեռացած աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի կարողությունը կազմում է 145 միլիոն եվրո։
Ազնավուրը հոգ է տարել իր մեծ ընտանիքի մասին ու ընտանեկան վեճերից ու դատարաններից խուսափելու համար ամեն ինչ նախապատրաստել է։ Այս տարվա սեպտեմբերի 16-ին «Sept à Huit» հաղորդման ժամանակ Ազնավուրն ասել է, որ «ամեն ինչ պլանավորված է»։
«Արդեն 30 տարի է, որ ես կազմել եմ իմ կտակը։ Ես չեմ ուզում, որ նրանք վիճեն մի գդալի կամ պատառաքաղի համար։ Սա ծիծաղելի է, բայց սա է հաճախ լինում»,-ասել է Ազնավուրը։
Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinAgent.am լրատվական-վերլուծական ռեսուրսին։ Նյութերի մասնակի կամ ամբողջականարտատպումը այլ ԶԼՄ-ների կողմից առանց պատշաճ հղման արգելվում է։ Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


