
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովը, որի ընթացքում Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, գործարարներին կներկայացնի Հայաստանի ներդրումային միջավայրը և գլոբալ տնտեսական զարգացումների տեսլականը։
Համաժողովն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Բացման արարողությունից հետո անցկացվելու են 3 ուղղություններով քննարկումներ՝ 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, կայուն զարգացմանն առնչվող թեմաներ, կոմերցիոն հարաբերություններ՝ ներդրումներ ու արտահանում: Ֆորումը տևելու է երկու օր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



