jkjhkjhkj

15-10-2018 16:30 2984

2e197

 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ թիրախային վարկավորման պորտֆելում ընդգրկված երիտասարդ, կին և սկսնակ գործարարների, ուսանողների համար գործող վարկային պրոդուկտներին կավելանա ևս մեկը` հատուկ վարկային ծրագիր սիրիահայերի համար: Պրոդուկտի վեջնական դիզայնի մշակման նպատակով բանկի ղեկավար անձնակազմը հանդիպել է շուրջ երկու տասնյակ սիրիահայ գործարարների հետ` այդ համատեքստում նրանց խնդիրներն ու առաջարկները քննարկելու նպատակով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը կարևորելով Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման հիմնախնդիրը նշել է, որ բանկն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում` ելնելով սիրիահայերի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական առանձնահատկություններից, պատրաստ է համատեղ ջանքերով մշակել և գործարկել կողմերի համար շահավետ վարկային պրոդուկտներ:

Հայաստանում սիրիահայ համայնքի ղեկավար Ներսես Քիվոն ընդգծել է, որ սիրիահայ գործարարները վարկավորման պայմանների առումով մի շարք խնդիրներ ունեն և բանկի նախաձեռնությունը, դրանք համատեղ վերհանելու և հնարավոր լուծումներ գտնելու տեսանկյունից, շատ գնահատելի է:

Հանդիպման ավարտին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ղեկավարը վստահեցրել է, որ բանկի մասնագետները կվերլուծեն շահագրգիռ քննարկման արդյունքում բարձրացված խնդիրները և առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում սիրիահայերին կներկայացվեն վերջնական վարկային պրոդուկտներ:

ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր