jkjhkjhkj

09-11-2018 16:07 2912

1 8

 

Նոյեմբերի 8-ին Երևանի “Դինամո” մարզադահլիճում տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից նախաձեռնած, նախարարությունների միջև կայանալիք «ՎՏԲ Լիգա» ֆուտբոլային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:

Մրցաշարին մասնակցում են հետևյալ թիմերը`
• ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության:
• ՀՀ Գյուղատնտեսության նախարարության,
• ՀՀ Պաշտպանության նախարարության,
• ՀՀ Կրթության և գիտության նախարարության,
• ՀՀ Ոստիկանության,
• ՀՀ Սփյուռքի նախարարության,
• ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության,
• ՀՀ Ֆինանսների նախարարության,

Մրցաշարի բացման արարողության հյուրերին ողջունեցին և անցկացրեցին ՎՏԲ Լիգայի գնդակի սիմվոլիկ փոխանցումը սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի ժ.պ, Գաբրիել Ղազարյանը և “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Արարողությանը հյուրերի համար պարային համարով հանդես եկավ գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականը: Իսկ «ՎՏԲ Լիգա-ն» մեկնարկեց Գյուղատնտեսության նախարարության և Ֆինանսների նախարարության թիմերի խաղով:

Լիգա ՎՏԲ մրցաշարի, որի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, մրցանակային ֆոնդը բաշխված է հետևյալ կերպ.
1 -ին մրցանակային տեղ՝1 000 000 ՀՀ դրամ
2 -րդ մրցանակային տեղ՝ 700 000 ՀՀ դրամ
3-րդ մրցանակային տեղ՝ 500 000 ՀՀ դրամ.
ՎՏԲ-Հայաստան Բանկը մաղթում է բոլոր թիմերին հետաքրքիր և դիտարժան խաղ, հաջողություն և հաղթանակ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր