Կանխատեսվում է, որ 2019 թ.-ին բյուջեի դեֆիցիտը կկազմի 151,6 միլիարդ դրամ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծը:
Նա ասաց, որ ակնկալվում է 241 միլիարդ դրամ վարկի ստացում, 85 միլիարդ դրամի վարկի մարում: Իսկ պետական պարտքի սպասարկման գնահատականը, Ջանջուղազյանի փոխանցմամբ, 357 միլիարդ դրամ է:
«Պետական պարտք և ՀՆԱ հարաբերակցությունը կմնա նույն մակարդակին՝ 2,3 տոկոս: Իսկ պետական ծախսերի մեջ կշիռը 2019թ.-ին կկայունանա»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


