jkjhkjhkj

23-11-2018 13:39 3318

inecopay

 

«Ինեկոբանկ»-ը տեղեկացնում է, որ 2018 թ.-ի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Բանկային հաշվի «Ընթացիկ» սակագնային պլան»-ի փոփոխված տարբերակը։

Փոփոխություն է կատարվել այդ սակագնային պլանի շրջանակներում տրամադրվող հաշվարկային քարտերով կատարվող կանխիկացման գործարքների սակագներում․

• Եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում ArCa համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող այլ բանկերի կանխիկացման կետերում հաճախորդի՝ հիմնական և դրան կցված բոլոր քարտերով կատարված գործարքների հանրագումարը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը, ապա կանխիկացման սակագին չի գանձվում։

• Եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում ArCa համակարգի միջոցով հավաստագրում տրամադրող այլ բանկերի կանխիկացման կետերում հաճախորդի` հիմնական և դրան կցված բոլոր քարտերով կատարված գործարքների հանրագումարը գերազանցում է 500.000 ՀՀ դրամը, ապա վերոնշյալ սահմանաչափը գերազանցող գումարի համար գանձվում է 1% կանխիկացման սակագին։

Ընդ որում` վերոնշյալ սահմանաչափը գերազանցող գումարի համար սահմանված կանխիկացման սակագինը գանձվում է հաջորդ ամսվա առաջին 3 աշխատանքային օրերի ընթացքում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր