jkjhkjhkj

24-11-2018 13:57 3209

shaboyan 342200016

 

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ 2018 թ.-ին մեր երկիրը տնտեսական մրցակցության ոլորտում աննախադեպ առաջընթաց է արձանագրել:

«Համաշխարհային տնտեսական ֆորումի այս տարվա գնահատականներով Հայաստանը 2018 թվականին մրցակցության ոլորտում իր դիրքերը բարելավել է 9 կետով և ներկայումս աշխարհի 140 երկրների շարքում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 28-ի փոխարեն», - հայտնեց նա և նշեց, որ ՀՀ-ն այս առումով առաջ է գտնվում նաև ԵԱՏՄ անդամ երկրների շարքում, ինչպես նաև տարածաշրջանի, ԱՊՀ անդամ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից։

Արտակ Շաբոյանն ասաց, որ մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են սոցիալական նշանակության ապրանքները, և այս առումով մրցակցային միջավայրը բարելավվել է, ավելացել է տնտեսվարողների, ներկրողների թիվը, նվազել է «Ալեքս հոլդինգի» մասնաբաժինը: «Եթե նախկինում կարագի շուկայում գործել է թվով 24 տնտեսվարող, ապա այս տարվա տվյալների համաձայն՝ ներմուծողները 57-ն են: Կարագի շուկայում գերիշխող տնտեսվարողի մասնաբաժինը նշված ժամանակահատվածում նվազել է՝ 74%-ից դառնալով 49%: Ալյուրի շուկայում 2014-ի 30 տնտեսվարողի փոխարեն 2018-ին գործում են արդեն 149-ը, խոշորների մասնաբաժինն այս դեպքում ևս նվազել է՝ դառնալով 38 %-ից 5%, ինչը նշանակում է, որ ալյուրի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր