Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ին, Երեւանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» համաժողովի սրահում կմեկնարկի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը:
Ըստ ԱԺ մամուլի ծառայության, բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նստաշրջանի աշխատանքը կշարունակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին:
ՍԾՏՀ ԽՎ լիագումար նստաշրջանում նախատեսվում է քննարկում «Խորհրդարանների դերը տարածաշրջանային տնտեսական զարգացման գործում» թեմայի շուրջ: Բացի այդ, կքննարկվեն փոքր ձեռնարկատիրության զարգացման խնդիրները, արհմիությունների դերը տնտեսական համագործակցության ամրապնդման գործում, ինչպես նաև ՍԾՏՀ անդամ երկրներում զբոսաշրջության զարգացման հեռանկարները: Միջոցառումների շրջանակում կանցկացվեն ՍԾՏՀ ԽՎ նախագահի ֆինանսական հարցերով տեղակալի, ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի վարչական և ֆինանսակման հարցերով տեղակալի, ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի միջխորհրդարանական հարաբերությունների և արարողակարգի գծով տեղակալի ընտրություններ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


