
Երևանում բնակելի շենքերի բնակարանների միջին շուկայական արժեքը 2018 թվականի երրորդ եռամսյակում ավելացել է 2,3% -ով` հասնելով 287,8 հազ. դրամ/1 քմ:
Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Երևանի բնակարանների ամենաբարձր գներն, ավանդաբար, պահպանվում են Կենտրոն համայնքում` միջին հաշվով 543.9 հազար դրամ/1քմ` 5.1% եռամսյակային աճով:
Երկրորդ հորիզոնականում է Արաբկիրը, որտեղ բնակարանների գինն ամրագրված է 374.9 հազար դրամ/1քմ մակարդակում` եռամսյակային 2.9% աճով:
Առաջատարների եռյակը եզրափակում է Դավիթաշենը` 291.2 հազար դրամ/1քմ` եռամսյակային 2.6% աճով:
Մայրաքաղաքում բնակարանների ամենացածր գները պահպանվում են Նուբարաշեն համայնքում, որտեղ հաշվետու ժամանակահատվածում բնակարանի քառակուսի մետրի արժեքը կազմել է միջին հաշվով 167.4 հազար դրամ/1 քմ` եռամսյակային աճը` 1%:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



