jkjhkjhkj

07-12-2018 13:31 1767

 IMG 0447

2018 թ. Դեկտեմբերի 6-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցան «ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը եւ փակման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել էր ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական համակարգի աշխատողների համար:

Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության թիմերի միջև: Խաղը ստացվեց լարված ու դինամիկ, իսկ հատուկ մարզական տրամադրությունը պարգևեցին՝ խաղացողներին մեծապես աջակցող, երկրպագուները:

Խաղն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության թիմի:

IMG 0401

«ՎՏԲ լիգայի» մրցանակային ֆոնդը սահմանվել էր 2 միլիոն 200 հազար ՀՀ դրամի չափով, որը հաղթողների միջև բաժանվել է հետևյալ կերպ.

  • 1-ին տեղը գրավեց ՀՀ պաշտպանության նախարարության թիմը և ստացավ 1,000,000 ՀՀ դրամ:
  • 2-րդ տեղը գրավեց ՀՀ ոստիկանության թիմը, մրցանակը կազմեց 700 հազար ՀՀ դրամ:
  • 3-րդ տեղը գրավեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 500 հազար ՀՀ դրամ մրցանակով:

Փակման արարողությունը տեղի ունեցավ տոնական մթնոլորտում, որին ելույթ ունեցավ ռիթմիկ մարմնամարզության Հայաստանի հավաքականի մենակատարը:

IMG 0410

Թիմերին աջակցելու եկել էին ՀՀ պաշտպանության նախար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Սպորտային այս տոնը ավարտվեց հրավառությամբ ու բուռն ծափողջույններով հաղթող թիմի պատվին:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցեցին հետևյալ թիմերը.

· ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն;

· ՀՀ գյուղատնտեսության նախարարություն;

· ՀՀ պաշտպանության նախարարություն;

· ՀՀ կրթության և գիտության նախարարություն;

· ՀՀ Ոստիկանություն;

· ՀՀ սփյուռքի նախարարություն;

· ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն;

· ՀՀ ֆինանսների նախարարություն.

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր