jkjhkjhkj

07-12-2018 15:41 1846

IMG 4708

 

Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց հաշիվներին ոչ առևտրային նպատակով 2018 թ.-ի հոկտեմբերին փոխանցվել է ավելի քան 177,1 մլն դոլար, ինչը 8,6%-ով ավելի է 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, միայն հոկտեմբերին դրամական փոխանցումների ծավալն աճել է 16,7 տոկոսով կամ 25,4 մլն դոլարով:

Հայաստանից դեպի արտերկիր փոխանցումների ծավալները կազմել են 121,4 մլն դոլար` անցած տարվա նույն ժամանակահատվածի 107,5 մլն դոլարի համեմատ` աճելով 12,9%-ով:

Արդյունքում, 2018 թ.-ի հոկտեմբերին զուտ ներհոսքի ծավալը 2017 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0,32%, կազմելով 55,6 մլն դոլար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր