jkjhkjhkj

11-12-2018 12:20 1583

IMG 4726

 

Միացյալ Նահանգները շնորհավորել է Հայաստանի ժողովրդին դեկտեմբերի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված ուղերձում ասվում է. - « Հայաստանի համար այս տարին նշանակալի փոփոխության ժամանակ էր: 27 տարի է՝ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք կշարունակենք դա անել: Ակնկալում ենք նոր խորհրդարանի և կառավարության հետ աշխատել՝ խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը և գործընկերությունը, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական հաստատությունները, կոռուպցիայի դեմ պայքարը, խրախուսելու առևտուրն ու ներդրումները և ապահովելու տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությունը»։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր