jkjhkjhkj

12-12-2018 12:33 1029

IDBank finagent

 

IDBank-ը դեկտեմբերի 12-ին իրականացնելու է 1-ին թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի մարում և արժեկտրոնային եկամուտների վճարում՝ սեփականատերերի ռեեստրում գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին անկանխիկ փոխանցումների միջոցով:

Բանկի 1-ին թողարկման պարտատոմսերի թողարկման ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար էր, ժամկետայնությունը՝ 24 ամիս։ Արժեկտրոնների վճարումը կատարվում էր կիսամյակային պարբերականությամբ։

Հիշեցնենք, որ IDBank-ը նոյեմբերի 22-ին թողարկել է իր 6-րդ տրանշի պարտատոմսերը, որոնց արժեկտրոնների վճարումը հաճախորդների խնդրանքով իրականացվելու է 3-ամյսա պարբերականությամբ։ 6-րդ թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%։

6-րդ տրանշի պարտատոմսերը կարելի է ձեռք բերել մինչև ս․թ․ դեկտեմբերի 28-ը IDBank-ի ցանկացած մասնաճյուղում։
Պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայում և մշտապես գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) միջոցով։

Պարտատոմսերի ազդագիրըգրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23/02/2018թ1/124Ա որոշմամբ։

Ազդագրի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am հասցեով։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր