jkjhkjhkj

12-12-2018 12:42 1578

armenia iran finagent

 

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններն ավելի կխորանան, հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը:

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նկարագրելով դրանք որպես հարևան երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների տենդենց:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո հայ-իրանական հարաբերություններն ավելի կընդլայնվեն: Շեշտելով, որ հարևանների հետ հարաբերությունները յուրահատուկ տեղ ունեն Իրանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ դրանք որոշիչ նշանակություն ունեն տարածաշրջանի բոլոր երկրների կայունության, բարգավաճման և անվտանգության համար՝ Ղասեմին նկատել է, որ հաստատված են խորը մշակութային և պատմական կապեր Իրանի և նրա բոլոր հարևանների միջև, որոնք մեծ նշանակություն ունեն Իրանի համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր