Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում կարող է հայտնվել սեփական արժույթ: Նման առաջարկով հանդես է եկել Ազգային վճարային խորհուրդը:
Կազմակերպության վարչության նախագահ Ալմա Օբաևայի խոսքով, նոր արժույթը նախատեսվում է կիրառել միայն միջպետական առևտրի շրջանակում փոխհաշվարկային գործառնություններում: Բացի այդ, նոր փողը կլինի բացառապես էլեկտրոնային:
Նոր արժույթի փոխարժեքը կախված կլինի ԵԱՏՄ անդամ երկրների ազգային դրամական միավորների` միմյանց նկատմամբ փոխարժեքից:
Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևի ասելով, նոր արժույթը կհիշեցնի եվրոպական էքյուն, որը նախորդել է եվրոյին:
Կարդացեք նաև՝
ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏՎԵԼ ՀՀ-Ի ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


